Address Construction

Քո առաջին հասցեն

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Address Construction»-ը Հայաստանում գործող կառուցապատման ու շինարարական լավագույն ընկերություններից է։ «Address Construction» -ի գործունեության հիմնական ուղղությունը բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցումն է:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանի կարեւորագույն խնդիրներից մեկն աշխարհի առաջատար նորարարների շարքում ներկայացված լինելն է, ինչը հնարավորություն կտա մեր երկրին ճանաչելի դառնալ համաշխարհային շուկայում: Մյուս կողմից, արագ զարգացող աշխարհում շատ կարեւոր է չմոռանալ մարդկանց պահանջմունքների, ապահովության եւ հարմարավետության մասին:

Այս պատճառով «Address Construction» կառուցապատման ու շինարարական ընկերությունը ձգտում է ոլորտին առաջարկել այնպիսի շինարարական նախագծեր, որոնք արդիականի ու հարմարավետի միաձուլումն են: Քայլ առ քայլ ընկերությունը ձգտում է ստեղծել այնպիսի շինություններ, որտեղ յուրաքանչյուրը կզգա իրեն ամենաջերմ ու ապահով միջավայրում:

Միեւնույն ժամանակ, «Address Construction»-ի նախագծերը միտված են իրականացնելու նոր ու չկրկնված գաղափարներ: Առաջարկելով ամենալավ բնակարանն ու հասցեն՝ «Address Construction» կառուցապատման ու շինարարական ընկերությունը ձգտում է իրականացնել յուրաքանչյուր ընտանիքի բաղձալի երազանքը:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ