• Address Construction Building
  • Address Construction. Your First Address
  • Address Construction. Your First Address

Address Construction



«Address Construction»-ը Հայաստանում գործող կառուցապատման ու շինարարական լավագույն ընկերություններից է։ «Address Construction» -ի գործունեության հիմնական ուղղությունը բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցումն է:

Այսօր Հայաստանի կարեւորագույն խնդիրներից մեկն աշխարհի առաջատար նորարարների շարքում ներկայացված լինելն է, ինչը հնարավորություն կտա մեր երկրին ճանաչելի դառնալ համաշխարհային շուկայում: Մյուս կողմից, արագ զարգացող աշխարհում շատ կարեւոր են`

  • մարդկանց պահանջմունքները
  • ապահովությունը
  • հարմարավետությունը

Իմանալ ավելին Դիտել նախագիծը
Address Construction

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շենքի բարենպաստ կողմնորոշում ըստ գլխավոր հատակագծի (կախված շենքի դիրքից՝ լուծված է յուրաքանչյուր բնակարանի արևային ինսոլյացիայի խնդիրը):

Բնակելի յուրաքանչյուր հարկաբաժին ունի 1 – 4 սենյականոց 8 կամ 9 բնակարան, որոնց մակերեսները և ներքին կազմի լուծումները տարբերվում են
միմյանցից:

Ըստ նորմերի
բնակելի հարկերում չծխապատվող
աստիճանավանդակներ, մարդատար և
բեռնատար վերելակներ:

Շենքը ապահովված է ժամանակակից օպտիկամանրաթելային կապով,անհատական ջրամատակարարման և ջրահեռացման համակարգով, անհատական էլեկտրասնուցմամբ, գազաֆիկացված է:

Յուրաքանչյուր բնակարանի սենքերի հիմնական կազմը հետևյալն է՝ նախամուտք, միջանցք /նախասրահ/, խոհանոց, հյուրասենյակ, ննջարան/ներ/, սանհանգույց/ներ/։ Յուրաքանչյուր բնակարան ունի բաց պատշգամբ/ներ/:

Դեպի Դ. Անհաղթի փողոցին նայող
բնակարաններից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Արարատ լեռը,
«Մայր Հայաստան» հուշարձանը, Արաբկիր վարչական շրջանի նորակառույց եկեղեցին,
նաև՝ մեծ տեսադաշտ դեպի ողջ Երևան քաղաքը:

Շենքի ճարտարապետական
նոր ու հետաքրքիր ծավալային
լուծումներ:

Բնակարանների հատակագծային լուծումները ճկուն են, ինչն էլ թույլ կտա ստանալ առավել մեծ բնակարաններ՝ կախված տվյալ պատվիրատուի ցանկությունից:

Շենքի ներքին
և արտաքին մուտքերում առկա է
թեքահարթակներ:

Բնակարանների էկսկլյուզիվ վաճառքը տրված է "Ակցեռն" ընկերությանը: Գրեք infodesk@realakcern.am կամ զանգահարեք +374(10)277662